Իրանում պայթյուն է որոտացել գեներալ Սուլեյմանիի գերեզմանի մոտակայքում. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ
Իրանական Քերման բնակավայրում պայթյուն է որոտացել դեպի գերեզմանատուն տանող ճանապարհին, ուր թաղված է գեներալ Ղասեմ Սուլեյմանին։ Այս մասին հայտնում է իրանական Irna գործակալությունը::
Իրանի իշխանությունը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն։
«Այս պահին 73 մարդ է զոհվել, 170-ը՝ վիրավորվել Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով»,- ասված է հաղորդագրության մեջ։