Արտակարգ դեպք՝ Երևանում. տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, ապա այն բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում, հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից։
Կայքի տեղեկություններով՝ երբ տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, պարեկները մոտեցել են և վարորդների ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար սահմանազատել են տարածքը, ու այդ ժամանակ էլ տրոլեյբուսը է հետընթաց է եկել ու բախվել Պարեկային ծառայության ավտոմեքենային։
Երբ թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, դեպքի վայրի հարևանությամբ՝ Սեբաստիա 153/3 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները ուղևորներին շտապ տարհանել են, տարհանման ժամանակ էլ սերվիսի աշխատակիցներից մեկի ձեռքերն այրվածքներ են ստացել։
Մանրամասները` սկզբնաղբյուրում