ԱՄՆ դեսպանատունն այսօր չի աշխատում
«Այսօր, փետրվարի 15-ին Նախագահների օրվա տոնի կապակցությամբ դեսպանատունը փակ կլինի: Արտակարգ իրավիճակների դեպքում Հայաստանում ԱՄՆ քաղաքացիներին խնդրում ենք հետևել այս հղմանը»,- գրված է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ Միացյալ Նահանգներում փետրվարի երկրորդ երկուշաբթի օրը նշում են Նախագահի օրը՝ տոն, որը համազգային կարգավիճակ է ստացել 1879 թվականին՝ փետրվարի 22-ին ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրը նշելու նպատակով: