Վրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ Շիրղոլամի
Հասարակություն

Փորձեք անարցունք դիմավորել Նոր տարին, եթե իհարկե կարող եք... խոհեմություն բոլորիս

Սիրելի հայրենակիցներ, ընթերցողներ, գործընկերներ, մեր հայ ժողովուրդ...

Հայ ազգի համար ծանր էր նախորդ 5 տարին.  պանդեմիա, պատերազմ, մարդկային ու տարածքային մեծ կորուստներ` անդառնալի հետևանքներով: Իսկ այս Նոր տարվա նախաշեմին էլ թշնամուն սկուտեղի վրա մատուցվեց Արցախը` Հայաստանի ողնաշարը...

Ինչո՞ւ այդպես ստացվեց.

–այս հարցը հնչեցնում են բոլորը, հասկանում շատերը, բայց զրո քայլ՝ մեղավորներին պատժելու, իրավիճակը շտկելու և հետագա, արդեն Հայաստանի տարածքների հետ կապված հնարավոր կորուստները կասեցնելու ուղղությամբ...

Այս ֆոնին դժվար է ակնկալել բարեմաղթություն, հաջողություն, երջանկություն, ձեռքբերումներ, բայց պետք է հավատալ՝ դեռ ամեն ինչ կորած չէ, դեռ հնարավոր է եղածը փրկել...

NEWSPRESS.am կայքի ողջ անձնակազմը՝ հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանի գլխավորությամբ, մաղթում է, որ 2024 թվականը լինի սիրո, հանդուրժողականության, համերաշխության, համբերության, խոհեմության ու միասնության տարի:

Խոհեմություն, լրջմտություն, վճռականություն ու գոնե մի քիչ հայրենասիրություն` մեր երկրի ղեկավարներին։

Լուրջ քայլեր` քաղաքական ընդդիմությանը։

Համբերություն ու հանդուրժողականություն մեր հայ հասարակությանը, Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին, եղբայրներին, մայրերին ու հայրերին:

Ցանկանում ենք, որ 2024 թվականը մեր մի պատառ դարձած երկրի համար լինի նվաճումների ու հաջողությունների տարի։ Կարողանանք պահպանել եղածն ու հետ բերել կորցրած հայրենիքը։

Առողջ միտք ու հոգի ենք մաղթում մեր հասարակությանը, որպեսզի կարողանան դիմակայել ցավին, տանջանքներին, չտրվել հուսահատությանն ու նորից ոտքի  կանգնել` վճռական ու միասնական քայլերով...

2023-ն էլ այլևս պատմություն դարձավ՝ դաժան գրառմամբ մի էջ ավելացավ Հայաստանի պատմության մեջ։

Թերթեցինք հայ հասարակության ինքնիշխան պետականության ու արդար երկիր ունենալու երազանքի ևս մեկ էջ։

Թող 2024 թվականը լինի ավելի հաջող մեր պետականության պահպանման ու ոչնչացող արժեհամակարգի վերականգնման համար:

Թող ոչ մի արհավիրք չխաթարի մեր վաղվա սերնդի՝ հայ սերնդի ապագան։

Թող Նոր տարին արգասաբեր լինի ողջ հայության համար, լինեն նրանք թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Թող ի վերջո` բացվեն հայերի համար բոլոր փակ ճանապարհները, դռներն ու հնարավորությունները` ապրելու ազատ, ինքնիշխան ու առանց թուրքի Հայաստանում։

Թող հայությունը չբաժանվի ճակատների, սև ու սպիտակի, չարերի ու բարիների:

Թող առողջանա մեր վիրավոր բանակը ու շարունակի ռազմատենչ շնչով և հայրենասիրությամբ պաշտպանել երկրի սահմանները թշնամուց: Քաջություն, անկոտրուն կամք ու անձնվիրություն զինվորին։

Թող երբեք չթրջվեն մեր հայ զինվորին սպասող մոր ու հոր, քրոջ ու եղբոր, կնոջ ու երեխայի աչքերը...

Գնահատեք, պահպանեք ունեցածն ու մի տվեք թշնամուն... 

Փորձեք անարցունք դիմավորել Նոր տարին, եթե իհարկե կարող եք....

Շնորհավոր թող լինի Ամանորն ու Սուրբ Ծնունդը...