Իրանից ողջունել են ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը
Իրանի արդյունաբերության նախարարը Աբբաս Ալիաբադին ողջունել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը, գրում է IRNA-ն։
Նրա խոսքով՝ համաձայնագրով ավելի է ամրապնդվում Իրանի ներկայությունը 170 միլիոն բնակչություն ունեցող շուկայում. «ԵԱՏՄ անդամներն Իրանի տարբեր արդյունաբերական և տնտեսական կարողությունների կարիքն ունեն»:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում Իրանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ ստորագրել է ազատ առևտրի մասին համաձայնագիր, որը պետք է փոխարինի 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին: