Բացառիկ տեսանյութ․ «Ծղոտներ»-ի հարևանությամբ մի խումբ անձանց վիճաբանությունն ավարտվել էր սպանությամբ
Shamshyan.com-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 26-ին Երևանում՝ «Ծղոտներ» ռեստորանային համալիրի հարևանությամբ մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության մասին, որն ավարտվել էր սպանությամբ:
Հրապարակումից կարճ ժամանակ անց Shamshyan.com-ը մի քանի քաղաքացիներից հեռախոսազանգեր էր ստացել, ովքեր ասում էին, թե գույները խտացվել են ու ոչ մի ծեծկռտուք տեղի չի ունեցել, պարզապես մի 3 հոգի բարձր հայհոյել են իրար ու հետաքրքիրն այն էր, որ նրանք չէին հերքում, որ տեղի էր ունեցել սպանություն:
Shamshyan.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որտեղ ոչ թե ծեծկռտուք, այլ «ռազբոռկա» է տեղի ունեցել: