Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը վերադառնում է հարկային ոլորտ
Newspress.am-ի տեղեկություններով` Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը աշխատասենյակից հավաքում է իրերը և հրաժեշտ տալիս մարզպետի պաշտոնին բավականին բարձր տրամադրությամբ:
Ըստ մեր տեղեկությունների` Ֆելիքս Ցոլակյանը վերադառնում է իր նախկին աշխատանքին` որպես հարկային պետական ծառայության պետ: Արդեն տեղեկություններ կան, որ Ֆինանսների նախարարությունից հարկային ու մաքսային ոլորտներն առանձնանալու են: Ֆելիքս Ցոլակյանի անունը նախ շրջանառվեց որպես ԱԱԾ տնօրեն, սակայն վերջին պահին Սերժ Սարգսյանը կարծես թե փոշմանեց: