Վրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ Շիրղոլամի
Հասարակություն

Անհրաժեշտ է շրջանառությունից հանել «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը․ մանկավարժների, մեթոդաբանների դիրքորոշումը

«Բնօրրան» ՀԿ-ն, արձագանքելով «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հանրության լայն շրջանակներում առաջացած մտահոգություններին, մանկավարժների, մեթոդաբանների խորհրդակցություն է հրավիրել։ «Բնօրրան» ՀԿ-ից հայտնում են, որ հրավերին արձագանքել են բազմաթիվ ուսուցիչներ, մեթոդաբաններ, գիտնականներ, պատմագետներ, ինչպես նաև ՀՀ Փաստաբանական պալատը (4 փաստաբաններ): Միևնույն ժամանակ «Բնօրրան» ՀԿ-ն հայտարարել էր «բաց դռների» քաղաքականություն՝ այլ շահագրգիռ կառույցների և անհատների հյուրընկալելու պատրաստակամությամբ։

«Բնօրրան» ՀԿ-ն խորհրդակցությանը չի հրավիրել դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանին,  քանզի միջոցառման  նպատակը դասագրքի կիրառման փորձին ծանոթանալն էր։ Սակայն հեղինակը հրավիրված է եղել կազմակերպության կողմից նոյեմբերի 30-ին նախաձեռնված գիտնականների հանդիպմանը։

«Բնօրրան» ՀԿ-ից նշում են, որ խորհրդակցությանը մասնակցել ցանկացող շատ մասնագետների  ներկայությունը  հնարավոր չի եղել ապահովվել վարչական տարբեր համակարգերի կողմից կիրառված հնարավոր ճնշումների պատճառով։

Խորհրդակցությունը բանախոսել են Վահրամ Սողոմոնյանը («Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն), Արթուր Խալաթյանը («Գիտսերունդ» ծրագրի գլխավոր հետազոտող), Միքայել Բադալյանը (ուրարտագետ, պատմական գիտությունների թեկնածու, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, Հայկ Դեմոյանը (պատմական գիտությունների դոկտոր), Սամվել Պողոսյանը (պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Զոհրաբ Գևորգյանը (պատմական գիտությունների թեկնածու), Մանյա Նաջարյանը («Մեկ Ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ), մի շարք ուսուցիչներ՝ ներկայացնելով դասագրքի մեթոդաբանության առանձնահատկությունները, տեսական և դիդակտիկ նյութի խնդիրները, ինչպես նաև աշակերտների  շրջանում դասագրքի գործնական կիրառման հետ կապված փորձը։

Խորհրդակցության ընթացքում մեթոդաբան մասնագետների կողմից ներկայացվել է ժամանակակից համաշխարհային առաջատար փորձը, մոտեցումները, կուտակված և կիրառվող գիտելիքը դասագրքերի ստեղծման, նյութի ընտրության ու օգտագործման, դասավանդման, մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև առաջատար երկրներում ձեռնարկների կիրառման վերաբերյալ, որոնք կազմվում են տասնյակ նեղ մասնագետներից բաղկացած խմբերի կողմից ։

Սակայն ՀՀ-ում առկա մեթոդաբան ու մասնագիտական ոլորտին տիրապետող ուժերը ներգրավված չեն եղել դասագրքի ստեղծման աշխատանքների մեջ: Խորհրդակցությանը նշվել է նաև, որ «Դասագիրք» հասկացությունը ներկայումս փոխակերպվում է և նյութի ընտրության, կառուցման  հարցում պահանջվում է ժամանակակից մոտեցումներ և  տեխնոլոգիական արդի լուծումներ:

Ուսուցիչների կողմից ներկայացվել են դասագրքի  կիրառման հետ կապված դասապրոցեսին ի հայտ եկած տարաբնույթ խնդիրները, որոնք պայմանավորված էին առկա սխալների, թեմաների ոչ օրինաչափ դասավորվածության, ուղղորդված  հարցադրումների, ինչպես նաև աշակերտների կողմից դասագրքի սխալների բացահայտման, տեսական նյութի  ընկալման և յուրացման բարդությունների հետ։ 

Իսկ գիտական բնույթի գրեթե  բոլոր նշված դրույթները կապված էին  արդեն իսկ նոյեմբերի 30-ին  մասնագիտական հանդիպման ընթացքում գիտնականների կողմից հնչեցված խնդիրների հետ։

Մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմոնյանն իր ելույթում նշել է,  որ մեթոդաբանական առումով դասագիրքը անթերի  է, սակայն այդ տեսակետը որևէ մասնակից  չի կիսել։

Դասագրքի ստեղծման կարգի, գործընթացների հետ կապված իրավական անհամապատասխանությունների մասով մտահոգություններ են հնչեցվել  փաստաբան Արա Զոհրաբյանի կողմից։

«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի շուրջ մանկավարժների, մեթոդաբանների խորհրդակցության արդյունքում ձևավորված դիրքորոշումը.

«Դասագիրքն ունի գիտական, մեթոդաբանական, կրթադաստիրակչական, մանկավարժական, պատկերագրական նյութի համալիր խնդիրներ, որոնք ուսուցիչների շրջանում ստեղծել  են դասավանդման լրացուցիչ դժվարություններ և խաթարում են ուսուցման բնականոն ընթացքը, իսկ սովորողների շրջանում հանգեցնում  տեսական նյութի ընկալման, յուրացման և վերարտադրման խնդիրների։

Շահագրգիռ բանախոսների, վարչական մարմինների կողմից ներկայացված ժամանակի սակավության, միջոցների անբավարարության, նոր մոտեցումների «պիլոտային» կիրառման պատճառաբանությունները հնարավոր չէ ընդունել որպես հիմնավորում կամ արդարացում։

Դասագիրք ստեղծողների կողմից չի կիրառվել դասագրքի ստեղծման և ներդրման առաջատար մեթոդաբանությունը, իսկ կիրառվածը արհեստական նմանեցում (իմիտացիա) է հիշեցնում։

Դասագիրք ստեղծողները ցանկացել են անցում կատարել «ընկալում, յուրացում, վերարտադրում»-ից դեպի «մեթոդի կիրառում, հմտությունների ձևավորում, քննադատական մտածողություն», բայց  «նոր գործիքակազմ»-ը չի արտահայտել գիտելիքի փոխանցման հնարավորությունը» և ակնկալվող «նորարարությունը»։

Դասագրքում բացակայում է նպատակադրումը` աճող սերնդի մոտ ձևավորել առանցքային նշանակություն ունեցող որոշակիություն հայ ազգի ծագումնաբանության, ինքնության, գոյաբանության և պետականության հիմնահարցերում, այլ առկա է վարկածային մոտեցում առանցքային նշանակության հարցերում:

Դասագիրքը ստեղծողները, վարչական մարմինների ներկայացուցիչները կանոնակարգի իրավական նյութին, շահերի բախում հասկացությանը, լուծումներին, նախագծերի կառավարման մեթոդներին, բովանդակային նյութի գոյացման և մեթոդաբանական հմտություններին պատշաճ տիրապետելու դեպքում կարող էին խուսափել ստեղծված բազմաբնույթ խորքային խնդիրներից։

Առկա է վարչական  լուրջ դիմադրություն դասագրքի  տեսական և մեթոդաբանական խնդիրների բարձրաձայնմանը և թափանցիկ վերլուծությանը: Մասնագետների ազատության դեմ ոտնձգությունները հանգեցնում են քաղաքացիական ակտիվության անկնման և կտրուկ նվազեցնում նրանց մասնակցությունը հանրօգուտ գործին:

Դիմադրող կառույցների կողմից հարցի քաղաքականացումը, էապես խանգարում է դասագրքի հետ կապված խնդիրների բացահայտմանը և խոչընդոտում է արդյունավետ լուծումներին:
Դասագիրք ստեղծելը լրջագույն աշխատանք է, որը պահանջում է պատասխանատու մոտեցում, հսկայական ռեսուրսներ, համալիր մոտեցումներ և պատասխանատվության անխուսափելիություն՝ բոլոր ներգրավված կողմերի համար։

Մեկ հեղինակի կազմած դասագիրքը անհրաժեշտ խորությամբ չի կարող պարունակել պատմական տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող նեղ մասնագիտական թեմաներ:

Անհրաժեշտ է վերանայել այն կանոնակարգը, որը թույլ է տալիս մեկանձնյա հեղինակել դասագիրք՝ շահերի հնարավոր բախման հնարավորությունը նվազեցնելու նպատակով։

Ուստի՝ դասագրքի շրջանառությունից դուրս հանումը համարում ենք անհրաժեշտություն, իսկ  շրջանառության շարունակումը,  ի թիվս այլ խնդիրների,  համարում ենք գիտական և մասնագիտական հանրության կարծիքների, սովորողների իրավունքների անտեսում, ինչը կհանգեցնի նաև պետական ինստիտուտների նկատմամբ վստահության զգալի նվազեցման»։