Կադիրովը պաշտպանել է Վլադիմիր Պուտինի թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնում
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը պաշտպանել է Վլադիմիր Պուտինի թեկնածությունը Ռուսաստանի նախագահի ընտրություններում: Հայտնում է Չեչնիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Պուտինի ինքնառաջադրմանն աջակցող ստորագրահավաքը սկսվել է դեկտեմբերի 23-ին։
Ըստ գործող օրենքի՝ ինքնաառաջադրվող ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ է հավաքել 300․000 ստորագրություն։