Ադրբեջանն Ուկրաինային 34 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել
Ադրբեջանը շարունակում է Ուկրաինային օգնություն տրամադրել։ Ինչպես հաղորդում է APA-ն, այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ 2023 թվականի արդյունքներով մամուլի հաղորդագրության մեջ։ Միայն 2023 թվականին Ուկրաինային է փոխանցվել 34 միլիոն դոլար։
Նշվում է, որ Ադրբեջանի կողմից Ուկրաինային ընդհանուր առմամբ տրամադրվող հումանիտար օգնության կեսը տրամադրվել է այս տարվա ընթացքում։