Ռուսաստանը թուլացնելու Արևմուտքի ռազմավարությունը ձախողված է. Լավրով
Ռուսաստանը թուլացնելու Արևմուտքի ռազմավարությունը ձախողված է։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» և «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանը վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն ավելի ուժեղ է դարձել. «Ռուսաստանը ուժեղացել է՝ չնայած Արևմուտքի կողմից սանձազերծված «հիբրիդային պատերազմի»։ Այդ պատերազմը, ընդգծել է նա, սանձազերծվել է ուկրաինական ռեժիմի ձեռքով։
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ասել է նաև, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևն» անիրագործելի է։