Բարսելոնան Սելտային ջախջախիչ պարտության է մատնել
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Բարսելոնան» ջախջախել է «Սելտային»: Մրցավեճն ավարտվել է 6:1 հաշվով:
Հիշեցնենք, որ առաջին մրցաշրջանում թիմերի խաղն ավարտվել էր «Սելտայի» հաղթանակով՝ 4:1 հաշվով:
Այս խաղում յուրատեսակ է ստացվել «Բարսելոնայի» 4-րդ գնդակը: Լիոնել Մեսսին 11 մետրանոց է վաստակել, մոտեցել է նշանակետին, սակայն հարված կատարելու փոխարեն փոխանցում է կատարել Լուիս Սուարեսին, ով դարձել է հետ-տրիկի հեղինակ՝ ռմբարկուների ցանկում 2 գոլով առաջ անցնելով «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից:
«Բարսելոնա» – «Սելտա»՝ 6:1