Հրապարակվել են երեկվա ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում փետրվարի 14-ին կայացած ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արմեն Սանթրոսյանը:
ԿԸՀ-ի տեղեկացմամբ` Սանթրոսյանը հավաքել է 6 հազար 797 ձայն, իսկ մյուս թեկնածու Ժորա Սահաբալյանը` 4353:
Հիշեցնենք, որ կիրակի ընտրություններ են անցկացվել նաեւ Տաթեւ համայնքում, որտեղ 1236 ձայնով հաղթել է Մուրադ Սիմոնյանը, իսկ Թումանյանում՝ Լեւոն Զավարյանը, հավաքելով 1678: