Այսօր Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է
Այսօր Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրառում է արել․
«Շնորհավոր ծնունդդ, սիրելի ընկեր․ քեզ ուժ և համբերություն։
Քո գիտակից և պատասխանատու տեսակը պետք է մեր հայրենիքին»,- գրել է պատգամավորը։
Հիշեցնենք՝ Դավիթ Իշխանյանը Արցախի 3 նախկին նախագահների հետ գերեվարվեց հոկտեմբերի սկզբին։ Բաքուն նրան մեղադրում է իբրև թե «ահաբեկչություն իրականացնելու» մեջ։ Իշխանյանը, նախագահները կալանավորված են Բաքվում։