«Հյուսիս-Հարավ» միջանցքը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ Լավրովին
«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին, նախագիծը Նյու Դելիի գլխավոր առաջնահերթությունների թվում է։ Այդ մասին ասել է Հնդկաստանի ԱԳ նախարար Ջայշանկարը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ․
Հիշեցնենք՝ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան ավելի վաղ հայտարարել էր, որ Հնդկաստանը ողջունում է «Չաբահար» նավահանգստի զարգացմանը մասնակցելու Երևանի որոշումը և պատրաստ է աշխատել Երևանի հետ՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում։