Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը պաշտոնական այցով ժամանել է Պարագվայ
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը պաշտոնական այցով ժամանել է Պարագվայի մայրաքաղաք Ասունսոն` Լատինական Ամերիկայի երկրներում շարունակելու իր հովվապետական այցը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
«Եվ Ռուսաստանը, և Պարագվայն այն երկրներն են, որտեղ շատ ուժեղ է քրիստոնեական ավանդույթները, ինչը նշանակում է, որ մենք սրտի և բանականության մակարդակում շատ ընդհանրություններ ունենք»,- հայտարարել է նա:
Պատրիարքը նաև ընդգծել է, որ «նրանք, ովքեր ստիպված էին լքելու Ռուսաստանը` այստեղ նոր հայրենիք են գտել»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիրիլ պատրիարքը հանդիպել է Ֆիդել Կաստրոյի հետ: