Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահ
Հասարակություն

ՀՀ ՊՎԾ վերահսկողական գործառույթների արդյունքներով վերականգնվել է ավելի քան 1մլրդ ՀՀ դրամ. նախաձեռնվել է թվով 90 քրեական վարույթ

2023 թվականի ընթացքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից իրականացվել է թվով 40 ուսումնասիրություն: Մասնավորապես, վերահսկողություն է իրականացվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում, ՀՀ ՏԿԵ նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում, ՀՀ ԲՏԱ նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ում, ՀՀ առողջապահության նախարարության «Պետական առողջապահական գործակալություն»-ում (այդ թվում՝ հանդիպակաց ուսումնասիրություններ «Շենգավիթ ԲԿ» ՓԲԸ-ում և «Վ.Ա Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում), «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, ինչպես նաև հանրային գնումների, սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտները համակարգող մի շարք լիազոր մարմիններում:

2023 թվականի ընթացքում Ծառայության կողմից իրականացվել է թվով 215 մշտադիտարկում: Ընդ որում, 215 մշտադիտարկումից 87-ը՝ իրականացվել են քաղաքացիների կողմից ներկայացված հանրագրերի, դիմում-բողոքների հիման վրա: Հարկ ենք համարում փաստել, որ նշյալ գործառույթներն իրականցվել են հիմնականում առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, հարկային և մաքսային ոլորտների, դեղերի ներմուծման գործընթացների վերահսկողության, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով:

2023 թվականի ընթացքում Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում արձանագրվել են շուրջ 117 միլիարդ ՀՀ դրամ առերևույթ խախտումներ, որի շրջանակներում վերականգնվել է շուրջ 1,034 միլիարդ ՀՀ դրամ:

2023 թվականի ընթացքում Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում ՀՀ վարչապետին են ներկայացվել շուրջ չորս տասնյակ  օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ և շուրջ ութ տասնյակ այլ առաջարկություններ, որոնց գերակշիռ մասի շրջանակներում ՀՀ վարչապետի կողմից լիազոր մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

2023թ. ընթացքում պետական կառավարման մարմիններում Ծառայության կողմից՝ օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով, ներկայացված 97 միջնորդությունների հիման վրա նախաձեռնվել են թվով 90 քրեական վարույթներ (2022թ-ի արդյունքներով՝ 78 միջնորդությունից նախաձեռնվել էր 77 քրեական վարույթ): Նշյալ 90 քրեական վարույթներից 46-ը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում, 43-ը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ 1-ը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Ի կատարումն ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի, ինչպես նաև, հաշվի առնելով ՊՎԾ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում ի հայտ եկած համակարգային մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ Ծառայության կողմից սահմանված կարգով մշակվել և ս/թ. մարտ ամսից շրջանառության է դրվել ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի  և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որոնցով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայումս իրականացվող՝ ֆինանսաբյուջետային հսկողության լիազորությունը վերապահվելու է ՊՎԾ-ին:

ՊՎԾ կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների շրջանակներում՝ Ծառայության համապատասխան ստորաբաժանման ուշադրության կենտրոնում է գտնվում նաև հանրային գնումների ոլորտը:  Հաշվի առնելով հանրային գնումների գործընթացներում առկա մեծաթիվ ռիսկերը, ինչպես նաև դրանցում հնարավոր խախտումների ու չարաշահումների կանխարգելման և բացառման ուղղությամբ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու կարևորությունը՝ ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ Ծառայության՝ գնումների գործընթացների վերահսկողության վարչությանը հատկացվել է լրացուցիչ 10 հաստիքային միավոր, որոնց համալրման գործընթացները դեռևս գտնվում են ընթացքի մեջ:

Այս պահի դրությամբ քաղաքացիներից Ծառայություն են մուտքագրվել թվով 633 հանրագիր և դիմում-բողոքներ (2022թ.՝ 589): Նույն ժամանակահատվածում Ծառայություն է մուտքագրվել թվով 3.131 (2022թ.՝ 2.909) ՄՏԻՑ գրություն և ելքագրվել է թվով 2.713 (2022թ.՝ 2.548) ԵԼԻՑ գրություն:

Ծառայությունը 2023թ. ընթացքում մշտադիտարկումներ է իրականացրել նաև պետական մի շարք գերատեսչություններում՝ քաղաքացիների կողմից այդ մարմիններին ուղղված դիմում-բողոքների ընթացքը լուծելու ընթացակարգերի, «Թեժ գիծ» ծառայության աշխատանքների կազմակերպման և քաղաքացիների ընդունելության գործառույթի իրականացման արդյունավետության նկատմամբ: Ընդ որում, արդեն իսկ ամփոփվել են ՀՀ առողջապահության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններում, ինչպես նաև ՀՀ կադաստրի կոմիտեում իրականացվող մշտադիտարկումների արդյունքները, որոնք սահմանված կարգով զեկուցվել են ՀՀ վարչապետին՝ լիազոր մարմիններին համապատասխան հանձնարարականներ տալու առաջարկությամբ, որոնք միտված են արձանագրված համակարգային խնդիրների վերհանմանն ու կանոնակարգմանը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով  ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը: