Լևոն Արոնյանը հաղթեց 4-րդ տուրում
Շվեյցարիայում ավարտին մոտեցող Zurich chess challenge շախմատային սուպերմրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սևերով պարտության մատնեց Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովին և 4 միավորով չորրորդն է:
Առաջատարը աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդն, որը 8 հնարավորից վաստակել է 6 միավոր: 2-3 տեղերը 5-ական միավորով կիսում են ամերիկացի Հիկարու Նակամուրան և ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:
Այսօր կայանանլուէ վերջին տուրը, Լ. Արոնյանը մրցելու է Հիկարու Նակամուրայի հետ: