Դավիթ Իշխանյանն իր ծննդյան 55-ամյակը բոլորում է թշնամական գերության մեջ
Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է։ Ծննդյան 55-ամյակն Իշխանյանը դիմավորում է թշնամական գերության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին գերեվարվել և ապօրինաբար Բաքու են տեղափոխվել Արցախի նախկին ու գործող առաջնորդները, նրանց թվում նաև՝ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: