Չե՞ք ամաչում` ժողովրդին ժամերով սպասեցնել եք տալիս. չեք տեսե՞լ, որ մարդիկ խցանման մեջ են. Պեդրո Զարոկյանը` Ավինյանին
«Մարդիկ միլիոնավոր դրամներ են կորցնում, աշխատանքի չեն կարողանում գնալ, քանի որ իշխանությունները 5.5 տարի չեն հասկանում, որ հանրային ճանապարհները չպետք է օգտագործվի մասնավորի շահը սպասարկելու համար։ Երևանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։
«Հանրային ճանապարհներն օգտագործում եք ԱՊՊԱ-ի շահը սպասարկեու համար»,-ասաց նա։
Զարոկյանը նկատեց, որ ամեն օր քաղաքում խցանումներ են և ոստիկանները ճանապարհների մեջտեղը ժամերով ԱՊՊԱ-ի ակտեր են լրացնում՝ չհասկանալով որ իրենց առաջին գործը երթևեկության կանոնավոր հոսքն ապահովելն է, ոչ թե արգելելը։
«Վթրաներից հետո փոխանակ նկարեն մեքենաները և ճանապարհից տանեն մի կողմ, գալիս են վարորդների հետ զրուցում են։ Ես առաջարկում եմ կոֆե բերեն, մյուս անգամ պիտի առաջարկեմ խաշլամա բերեն, որովհետև կանգնել են ժամերով, կարծես մարդ է մեռել։ Չե՞ք ամաչում՝ ամեն օր ժողովրդին այդան ժամ սպասեցնել եք տալիս»,-հայտարարեց ավագանու անդամը և նկատեց, որ այդ պատճառով հազարավոր մարդիկ ամեն օր խցանման մեջ կանգնած են։