Լոռիում, Սյունիքում և Տավուշում ՏԻՄ ընտրություններ են
Հանրապետությունում այսօր` փետրվարի 14-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ ընտրություններ են Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում:
Սահմանված ժամկետում իր թեկնածությունը գրանցել է 7 քաղաքացի, որոնցից 1-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: