Ալիևը ժամանել է Պետերբուրգ․ Փաշինյանը նույնպես այնտեղ է
Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։
Պետերբուրգի «Պուլկովո-1» օդանավակայանում նրան դիմավորել են Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը, պաշտոնատար այլ անձինք։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ևս Սանկտ-Պետերբուրգում է։