«Слово пацана» ֆիլմի դերասանը կասկածվում է սպանության գործով. մանրամասներ
Հայտնի են դարձել «Слово пацана» կուլտային հեռուստասերիալի դերասանի սպանության համար կալանավորված Սերգեյ Բազանովի կենսագրության նոր մանրամասներ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ–ը։
Բուն ֆիլմում Բազանովը խաղացել է մանր ավազակ Դեմիդի էպիզոդիկ դերը, սակայն իրականում նրա կյանքը շատ ավելի սերտորեն կապված է հանցագործության հետ։
Ինչպես արդեն հաղորդվել է, Բազանովը կասկածվում է 2011 թվականին գործարարի վրա հարձակվելու մեջ։ Նա արդեն կալանավորվել է։ Սակայն տղամարդը մեղադրվում է նաև զենք պահելու, իրավապահներին դիմադրելու, գողության մեջ։
Նա չի ընդունել 12 տարի առաջ տեղի ունեցած սպանության մեջ իր մեղավորությունը։
«Քրեական գործի քննության ընթացքում վկաների ցուցմունքներով, նույնականացումներով, առերեսումների, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքներով հաստատվել է երկու մեղադրյալի ներգրավվածությունը։ Նրանց հետ կատարվել են քննչական գործողություններ, հարցաքննության ժամանակ նրանք չեն ընդունել իրենց մեղքը կատարված հանցանքի մեջ»,-ասված է հաղորդագրությունում։