Դավիթ Տոնոյանը հրաժարվել է փաստաբաններից․ Armlur․am
Շուրջ 2 տարի կալանքի տակ գտնվող Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարվել է փաստաբաններից։ Վերջինիս պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Լուսինե Սահակյանը։ Այս մասին գրում է Armlur.am-ը։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն անցնում է հրթիռների գործով, շարունակում է մնալ կալանքի տակ։ Դատարանները մերժում են նրա խափանման միջոցը փոխելու և ազատ արձակելու բոլոր միջնորդությունները։
2021 թ սեպտեմբերի 30-ից Տոնոյանը կալանավորված է, և գործով կալանքի տակ են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ԶՈւ վարչության պետ Ավետիք Մուրադյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում