Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

«Փաստ». Ի՞նչ է սպասվում Հայաստանին` հակառուսական սանկցիաներին միանալու դեպքում. Եվրոպայի տխուր դասերը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ուկրաինայում մեկնարկած ռազմական գործողությունների ֆոնին ՌԴ դեմ արևմուտքի կիրառած սանկցիաների և տնտեսական առճակատման վերջին մեկ տարին, ըստ ԱՄՀ գնահատականի, ավարտվել է ՌԴ օգտին: Ինչ վերաբերում է արևմտյան և հատկապես եվրոպական տնտեսությանը, ապա այն սպասվածից շատ տուժեց իր իսկ կողմից կիրառված սանկցիաներից: Ճապոնական խոշոր վերլուծական կենտրոններից մեկը նշել էր, որ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանն ավելի շատ եկամուտ է ստանում էներգակիրների արտահանումից, քան մինչ դրանց ներդրումը։ Նախկինում արևմտյան շուկա արտահանվող էներգակիրների երկու երրորդը այժմ ուղղվում է դեպի Ասիա և Մերձավոր Արևելք:

Իսկ ինչ վերաբերում է Եվրոպային, ապա ըստ Bloomberg-ի, հավանականությունը, որ առաջիկա 12 ամսում եվրոգոտու տնտեսությունը պատմական անկում կգրանցի, այժմ մոտենում է 50 %-ին (հիմա կազմում է 45 %): Մինչև ուկրաինական ճգնաժամը այդ հնարավորությունը կազմում էր 20%, իսկ ամռանը անցկացված հետազոտության ժամանակ՝ 30%։ Այն բանից հետո, ինչ Եվրոպան հրաժարվեց ՌԴ-ից ներկրվող էժան վառելիքից և Բելառուսից ներկրվող մատչելի կալիումից, եվրոպայում պարարտանյութի արտադրությունը պարզապես կանգ է առել, քանի որ նման արտադրությունը անշահավետ է դարձել գազի գնի պատճառով (ազոտական պարարտանյութերի ինքնարժեքի 75 %-ը կազմում է գազի ինքնարժեքը):

Ընդհանուր առմամբ, Եվրոպայի որդեգրած սանկցիաների քաղաքականության զոհ է դարձել ավելի քան 50 արտադրություն, իսկ սա իր հերթին նշանակում է, որ արդեն 2024-ին եվրոպացիները խնդիրներ են ունենալու նաև բերք աճեցնելու հետ: Եվրոպայում ստեղծված այս իրավիճակն անգամ անվանում է ստացել՝ Եվրոպայի արդյունաբերական դեինդուստրիացիա։ Ուշագրավն այն է, որ այսքանից հետո սեփական սխալներից տուժող Արևմուտքը չի զլանում խորհուրդներ շռայլել Հայաստանին, որոնցից մեկն էլ վերաբերում է հակառուսական սանկցիաներին միանալուն: Հասկանալի է, որ Արևմուտքն այս դեպքում հետապնդում է իր շահերը, իսկ որ Հայաստանը կարող է հայտնվել տնտեսական կոլապսի առջև, արևմտյան գործընկերներին այնքան էլ չի հետաքրքրում:

Ի դեպ, հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ հայտնի դարձավ, որ 2024-ին ևս Հայաստանը ՌԴ-ից կշարունակի գազ գնել արտոնյալ գներով: Այս պահին ռուսական գազի գինը սահմանին Հայաստանի համար կազմում է 165 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ՝ Ադրբեջանն իր դաշնակից Թուրքիային գազը վաճառում է մոտավորապես 250 դոլարով, Իրանը Թուրքիային գազ է վաճառում 400 դոլարով, և եթե Հայաստանի իշխանությունները հույս ունեն ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով կամ իրանականով, ապա պետք է պատրաստ լինեն դրա համար վճարել եռակի կամ քառակի ավելի:

Եթե Հայաստանը դադարի ՌԴ-ից գազ գնել արտոնյալ պայմաններով, ապա դա ուղղակիորեն հարվածելու է բոլոր ոլորտներին՝ տրանսպորտային միջոցներին, գյուղատնտեսությանը, արտադրությանը, էլեկտրաէներգիայի գներին, որովհետև Հայաստանում էլեկտրաէներգիայի 30-35 տոկոսն արտադրում են ջերմակայանները, որոնք աշխատում են Ռուսաստանից եկող գազով։ Այսինքն, գնի բարձրացումը կատաստրոֆիկ կերպով տարածվելու է ամբողջ Հայաստանի տնտեսության վրա, ինչն էլ կհանգեցնի բոլոր ապրանքների թանկացմանը: Տնտեսագետները համակարծիք են, որ ԵՏՄ-ից հրաժարվելու դեպքում Հայաստանը միայն գազամատակարարման համար տարեկան 360 մլն դոլար է ծախսելու, ինչը մեր երկրի համար հսկայական բեռ է լինելու: Հետևաբար, պատահական չեն տնտեսագետների ու այլ փորձագետների զգուշացումները, որ ուրիշի՝ տվյալ դեպքում Արևմուտքի սխալներից դաս քաղելով՝ պետք է զգոն լինենք եւ ամրապնդենք մեր էներգահամակարգի անվտանգության դիրքերը՝ առանց այն էլ մեր երկրի առջև ծառացած բազում մարտահրավերներին ևս մեկը չավելացնելու նպատակով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում