Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ գոլը որոշիչ էր
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հաղթանակ տարավ «Հանովերի» նկատմամբ` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ գոլի շնորհիվ:
Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ, իսկ երկրորդ խաղակեսում գրանցվեց մեկ գոլ: 57-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը խաղը վերցրեց իր վրա եւ գեղեցիկ հարվածով 8-րդ գոլը խփեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում անցկացրեց 19-րդ հանդիպումը: Մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Մխիթարյանը փոխարինվեց 75-րդ րոպեին, իսկ «Բորուսիան» առանց խնդիրների պահպանեց հաղթական հաշիվը: