ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրաքում գտնվող «Քաթայբ Հեզբոլլահ»-ի թիրախներին
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրաքում «Քաթայբ Հեզբոլլահ» խմբավորման և հարակից խմբավորումների երեք թիրախներին։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ԱՄՆ պաշտպանության նախարարությանը։
Ինչպես նշում է Պենտագոնը, այս հարվածներն իրականացվել են ի պատասխան Իրաքում և Սիրիայում ամերիկյան զորքերի վրա հարձակումներին, ներառյալ Քաթայբ Հեզբոլլահի և հարակից խմբերի հարձակումը՝ Իրաքյան Քրդստանի Էրբիլում գտնվող ավիաբազայի վրա:
Հայտարարության համաձայն՝ Էրբիլում հարձակման արդյունքում վիրավորվել է երեք ամերիկացի զինծառայող, որոնցից մեկի վիճակը ծանր է։
«Այսօր նախագահ Բայդենի ցուցումով, ԱՄՆ զինված ուժերը անհրաժեշտ և համաչափ հարվածներ են հասցրել Իրաքում «Քաթայբ Հեզբոլլահ»-ի և հարակից խմբերի կողմից օգտագործվող երեք օբյեկտների ուղղությամբ», - ասվում է հայտարարության մեջ: