Ուկրաինայի զինված ուժերը նշել են հակամարտությունում Ուկրաինայի հնարավոր պարտության պատճառը
Ուկրաինայի Զինված ուժերի 3-րդ առանձին գրոհային բրիգադի 1-ին գումարտակի «Օլադուշեկ» նշանով հետախույզը Butusov PLUS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան չի կարողանա հաղթել ցածր պատրաստվածության և մոբիլիզացվածների ֆիզիկական վատ մարզավիճակi պատճառով։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Հետախույզը նշել է, որ ուկրաինական զորքերը երիտասարդության կարիք ունեն։
«Ես ամեն ինչ հասկանում եմ՝ պահպանել գենոֆոնդը։ Այս ամենի համար անհրաժեշտ է, որ երիտասարդները զարգանան, իսկ տարեցները ճակատ գնան։ Բայց մենք հաստատ այս կերպ չենք հաղթի»,- ասել է Օլադուշեկը։
Մինչ այս Ուկրաինայի զինված ուժերի նախագահական առանձին բրիգադի 2-րդ մեքենայացված գումարտակի հրամանատար Իգոր Հուբարենկոն բողոքել էր, որ ռազմաճակատում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներից շատերը խուսափում են պատժից՝ ելնելով հանրապետության օրենսդրության առանձնահատկություններից։