Ավան Առինջում MAN բետոնախառնիչ բեռնատարը մի քանի պտույտ գլորվել է և կողաշրջված հայտնվել դաշտում
Դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում 43-ամյա Ջանիկ Զ.-ն իր վարած MAN մակնիշի բեռնատար բետոնախառնիչով Ավան-Առինջի Տերյան թաղամասի 2-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն սկսվել է դիզվառելիքի արտահոսք:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել են հերթապահություն, մինչև ավտոմեքենայի վարորդն ու ընկերները զոդման միջոցով կտրել են և խառնիչի միջից դատարկել են բետոնի շաղախը: