Երևի նաև կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման և այդ մասին հայտարարություններ չանել. ԱբրահամյանԻսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ է. Թուրքիայի ԱԳՆ
Առեղծվածային ու ողբերգական դեպք` Արարատի մարզում. մեքենայում 3 մարդու կիսամոխրացած մարմին են հայտնաբերել
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջանում և 9 մարզումՀունաստանի կենտրոնական հատվածում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ ներգրավվել է ավելի քան 50 հրշեջԻրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է անում հեռու մնալ ԱՄՆ-ից Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական գերիներ են փոխանակելՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոնՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ ՍուրենյանՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1430-իԻսրայելի ՊԲ-ն պատրաստվում է երկարատև մնալ Լիբանանի անվտանգnւթյան գոտում․ ԿացՔաջարանի թունելի շինարարարության մեկնարկին ներկա է եղել Իրանի փոխնախագահը. այն կտեւի 6 տարիՍերբիայի նախագահը հրաժարական կտա առաջիկա շաբաթներինԿրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունըԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն էԳՇ պետը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանըԳեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենԲռնությանը ԱՄՆ-ը պատասխանելու է բռնությամբ․ Վենս6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումՆոր համաձայնագրով Իսրայելը փուլ առ փուլ դուրս կբերի իր զորքերը ԼիբանանիցԵՄ-ն 100 մլն եվրո է հատկացնում Լիբանանին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակովՄկրտչյանի առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի ժառանգության կարևոր մասն են կազմումՍլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանըՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունըԳլխավոր դատախազություն. Ընտրությունների և նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ 423 հաղորդում է ստացվել«Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականՔարոզարշավին ուսուցիչների մասնակցության սակավաթիվ դեպքերին տրվել է օպերատիվ արձագանք. ՔՊ-ական (տեսանյութ)Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ BloombergԻշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամԻնքնաթիռը բախվել է Պեկինի ամենաբարձր շենքինՀետամուտ ենք լինելու Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատմանը․ «ՀայաՔվե»ԿԸՀ-ն մերժում է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան (տեսանյութ)Ինչո՞ւ էր ուսանող տարիներին մեկնում Թուրքիա. պատառիկներ՝ Ռուբեն Ռուբինյանի կենսագրությունիցԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերինԳերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի (տեսանյութ)Շվեդ նախարարը 3 ամսական երեխայի հետ է ներկայացել ԵՄ նիստի. նորածինը մոր ելույթի ժամանակ լացել է (տեսանյութ)Մոտ 25 տոննա սննդամթերք է ոչնչացվել (տեսանյութ)Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. ՕրբելյանԿոնգոյում ավելանում են էբոլայից մահացածների թիվըԱրդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Հաց բերողի» մասինՀՀ մեծամասնությունը ՔՊ-ին ձայն չի տվել՝ դուրները գա-չգա, խփեն իրենց պատերով, չգիտեմ՝ ինչեր խոսեն, դա այդպես է
Փամբակ գետում տղամարդու դի հայտնաբերելուց հետո, նաև ավտոմեքենա են հայտնաբերել
Ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մաhվшն կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողովԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանին ուղղված հարվածներըԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժածՍա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի ԳալյանՀայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղԱդրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ
Հասարակություն

9-րդ դասարանի ավարտական քննությունը «Գրականությունից» և «Հայոց պատմությունից» կանցկացվեն գրավոր՝ էսսեի միջոցով. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը»:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ յուրաքանչյուր տարվա համար առաջարկվում է ավարտական քննությունները համապատասխանեցնել գնահատման նոր համակարգին, չափորոշչի տրամաբանությանը, կրթական քաղաքականությանը։ Հաշվի առնելով, որ տարրական դասարաններում նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ գնահատումն իրականացվելու է բնութագրման միջոցով, և միայն 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից է սովորողը միավորային գնահատական ստանալու, ուստի կրթական 1-ին աստիճանի գիտելիքի ստուգումը համապատասխանեցվել է այդ տրամաբանությանը։

Նոր չափորոշչի կարևոր բաղադրիչ է նախագծային ուսուցումը, որի ներդրման արդյունավետությունը սովորողների մոտ առավել կդրսևորվի հատկապես բնագիտական ուղղությունների  ավարտական քննությունների ընթացքում։

Ըստ այդմ՝ 2023-2024 ուստարում Տավուշի մարզի, իսկ հաջորդող տարիներին՝ ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում, նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ, իրականացվելու է փոփոխություն կրթական աստիճանի ավարտին իրականացվող գիտելիքի ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների գործընթացում, մասնավորապես՝ 

4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում, և սովորողը կտեղափոխվի կրթության հաջորդ աստիճան՝ ձևավորված բնութագրերի հիման վրա, որը որպես սովորողի գիտելիքի վերջնարդյունք՝ կհամարվի ատեստավորում:

9-րդ դասարանի ավարտական քննությունները «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից կանցկացվեն գրավոր՝ էսսեի միջոցով, որը ինքնուրույն մտածելու, վերլուծություններ անելու կարողության դրսևորում կլինի: Բնագիտական առարկաների դեպքում սովորողը կունենա ընտրելու հնարավորություն՝ թեստ կամ նախագիծ: Նախագծային աշխատանքը պետք է իրականացվի առնվազն երկու բնագիտական առարկայից: Մյուս առարկաների դեպքում թեստերի միջոցով քննական գործընթացի մեխանիզմը պահպանվում է, սակայն կփոխվի առաջադրանքների բնույթը՝ դրանք համահունչ դարձնելով միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությանը:

12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն իրականացվելու են թեստային եղանակով, որոնց բովանդակությունը համահունչ կլինի միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությանը։

Այսպիսով՝ կատարված համապատասխան փոփոխություններով ակնկալվում է սովորողների ամփոփիչ ստուգումը դարձնել ոլորտի բարեփոխումներին համահունչ:

Մինչև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը տվյալ ուսումնական տարում որևէ կիսամյակում 60 ժամից ավելի բացակայած սովորողի կիսամյակային գնահատականները որոշվում են լրացուցիչ գրավոր աշխատանքների միջոցով՝ տվյալ կիսամյակի ավարտին։ Այս պահանջն ուժի մեջ կմտնի 2023-2024 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակից: