Ադրբեջանում սկսվել է ապօրինի կալանքի տակ պահվող Վագիֆ Խաչատրյանի վերաքննիչ բողոքի դատավարությունը
Ադրբեջանում սկսվել է առևանգված և ապօրինի կալանքի տակ գտնվող Վագիֆ Խաչատրյանի վերաքննիչ բողոքի դատավարությունը։
Խաչատրյանը դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Դատարանը նրան մեղադրել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում իբր ապօրինի հայկական զինված խմբավորումների կազմում «ցեղասպանություն» իրականացնելու մեջ։
Բաքվի վերաքննիչ դատարանում դատավոր Հասան Ախմեդովի նախագահությամբ տեղի ունեցած նիստում ուսումնասիրվել են մեղադրյալի անձնական տվյալները և բողոքարկման ապացույցները։
Գործով դատաքննությունը նշանակված է 2024 թվականի հունվարի 7-ին։