Պլանավորում ենք մոտ 200 ավտոբուս ավելացնել, նաև կլինեն ավտոբուսային նոր գծեր. Տիգրան Ավինյան
Պլանավորում ենք ևս մոտ 200 ավտոբուս ավելացնել մեր գծերում, պլանավորում ենք ունենալ նոր, առանձնացված ավտոբուսային գծեր։ Այս մասին այսօր, խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, որ բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, «մեկ ընդհանուր տրամաբանության մաս են»։
Ավինյանը նշեց, որ հանրային տրանսպորտը Երևանում ունի առաջնահերթություն, և որ հանրային տրանսպորտից օգտվող մարդկանց համար պետք է ապահովեն լավագույն պայմանները։