«Չմուշկային սպորտաձևեր ենք պարապում». Նոր Նորքում մայթերը սահադաշտի են վերածվել (լուսանկարներ)
Լրագրող Հասմիկ Համբարձումյանն իր էջում տեղադրել է լուսանկարներ` Երևանի Նոր Նորք վարչական շրջանից։ Լուսանկարներում հստակ երևում է, որ մայթերը չեն մաքրվել ու այնքան սառած են, որ անցորդների համար իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում։
Լրագրողը լուսանկարներին կից հղում է արել Երևանի քաղաքապետարանին` զգուշացնելով ստեղծված իրավիճակի մասին։
Օգտատերերից Արմինե Մինասյանը կատակել է` «չմուշկային սպորտաձևեր ենք պարապում»։
Թեև լուսանկարներն արվելեն դեկտեմբերի 24–ին, սակայն օգտատերը գրառման մեկնաբանություններում նշել է, որ դեկտեմբերի 25–ին` այսօրվա դրությամբ, իրավիճակը նույնն է։
«25.12-ին էլ բան չէր փոխվել, նույնիսկ թաղապետարանի շենքի շուրջբոլորն էր սառցադաշտ, հետաքրքիր ա ո՞նց են գնում աշխատանքի, որ որևէ մեկը չի նկատում»,- գրել է Արմինե Մինասյանը։