Շղթայական ավտովթար Սևան-Երևան ճանապարհին
Մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Սևան-Երևան ավտոճանապարհին: Այս մասին newspress.am-ին է տեղեկացրել ականատեսներից մեկը:
«Չայնի» կոչվող ճանապարահատվածում իրար են բախվել միանգամից հինգ ավտոմեքենա:
Առայժմ մանրամասներ հայտնի չեն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, ովքեր տեղում պարզում են դեպքի հանգամանքները: