Ինչ պետք է՝ արել ենք. Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասինԱրա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Հովիկ Աբրահամյանն ասել է իրեն՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, ծանր խնդիրներ կունենաս»
«Տիկի՛ն Բաղդասարյան, չհասկացա՝ ինչո՞ւ այդպես ջղաձգվեցիք». Ռուբեն ՄխիթարյանՈւկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստինԼոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄԻշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Տիգրան ԱբրահամյանԵվրախորհրդարանում չեն բացառել, որ ԵՄ-ն Հայաստանից կարող է պահանջել Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկելՍևանի նախկին համայնքապետը համայնքին պատկանող գույքը վաճառել է շուկայականից ցածր գնով․ ՔԿՎարորդը կայանել է իր ավտոմեքենան, իջնելիս «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել նրան, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունի
Քաղաքականություն

Մի՛ լսեք Ձեզ սպառնացողներին, կատարեք Ձեր պարտքը. ուզում եմ հունվարի 1–ին նորից կարողանալ դիմել Ձեզ որպես Արցախի Նախագահի. բաց նամակ Շահնազարյանին

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը  բաց նամակով դիմել է Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանին։

«Մեծարգո պարոն Նախագահ, գրում եմ Ձեզ՝ լավ պատկերացնելով, թե ինչ դժվար կացության մեջ եք և լավ իմանալով, թե որքան հակասական առաջարկներ եք ստացել վերջին օրերին Ձեր՝ սեպտեմբերի 28-ի հայտնի հրամանագրի չեղարկման կամ պարզապես անտեսելու կապակցությամբ։

Ես նաև տեղյակ եմ սպառնալիքների ու շանտաժի բնույթ ունեցող նախազգուշացումների այն մեծ հոսքի մասին, որն այս օրերին տարբեր տեղերից ուղղվում է դեպի Ձեզ։ Բայց, կարծում եմ, Դուք էլ կհամաձայնեք, որ մեր ժողովրդի թշնամիների նման վարքագիծը կանխատեսելի էր։ Նրանք ուզում են ավարտին հասցնել սև գործը և գալիք տարվա հունվարի մեկին վերջնականապես արձանագրել Արցախի Հանրապետության մահը։

Աստծո կամոք, ներքին ու արտաքին թշնամու այդ ծրագրերին այսօր կարող եք խոչընդոտել միայն Դուք։ Այո, դա չափազանց դժվար ու ռիսկային որոշում է։ Բայց նաև պատվաբեր։ Դուք պետք է չեղարկեք Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին Ձեր հրամանագիրը։ Մի՛ լսեք իրավաբաններին։ Մի՛ լսեք տարատեսակ պաշտոնյաներին։ Մի՛ լսեք Ձեզ սպառնացողներին։ Կատարեք Ձեր պարտքը՝ պաշտպանեք Արցախի Հանրապետությունը։

Սեպտեմբերի 28-ի հրամանագիրը չեղարկող Ձեր հաջորդ հրամանագրի տեքստը պետք է հասանելի լինի հանրությանը։ Այն պետք է տարածվի նույն հարթակներով, որոնցով ժամանակին տարածվել է Արցախին պարտադրված չարաբաստիկ թուղթը։

Աճպարարություններն ու բառախաղերը չեն ընդունվելու։ Չեն ընդունվելու նաև այն պնդումները, իբր Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրը ոչինչ չնշանակող թղթի կտոր էր։ Դա այդպես չէ։ Հավատացնում եմ՝ հենց այդ «իրավական ուժ չունեցող» փաստաթուղթն էր այն վերջին կաթիլը, որը ստիպեց մեր հայրենակիցներին լքել Արցախը։

Ես էլ, Դուք էլ, բոլորս էլ հասկանում ենք, որ Սեպտեմբերի 28-ի հրամանագրի չեղարկումը չի լուծելու Արցախի ու արցախցիների այսօրվա խնդիրները։ Բայց ես էլ, Դուք էլ, բոլորս էլ գիտենք, որ առանց այդ քայլի Արցախն ապագա չունի։ Դուք պարտավոր եք պահպանել հայկական երկրորդ պետության համար պայքարելու մեր ազգի վերջին շանսը։ Չլինի Ձեր նոր հրամանագիրը, չի լինելու ոչինչ։ Դա նշանակելու է լիարժեք կապիտուլյացիա։ Նշանակելու է, որ այս ամբողջ պատմության մեջ Ալիևն ու Փաշինյանն էին ճիշտ։ Որ նրանք հաղթեցին Ձեր տեսակին։

Մեծարգո պարոն Նախագահ, պատկերացրեք Ձեզ հունվարի 1-ին, այն բանից հետո, եթե հանկարծ մինչ այդ չչեղարկեք հայտնի հրամանագիրը։ Ո՞վ եք լինելու Դուք այդ պահին։ Ո՞վ եք լինելու Դուք նախ՝ Ինքներդ Ձեր աչքին և ապա նաև ուրիշների համար։ Վստահեցնում եմ՝ այսօրվա Ձեր տառապանքները ոչինչն են այն օրվա Ձեր տանջանքների հետ համեմատած։ Խնդրում եմ՝ չգնաք այդ ճանապարհով։ Ինքներդ Ձեզ ու նաև մեզ բոլորիս նման փաստի առջև չկանգնեցնեք։

Պարոն Շահրամանյան, հուսով եմ կներեք իմ այսչափ բաց և հանդուգն նամակը։ Հավատացեք՝ այս խոսքերը բխում են Արցախի, բայց նաև Ձեզ համար սրտացավ մարդու հոգուց։ Ես երբեք չեմ մոռանա Ձեր՝ Արցախի համար ամենադժվար պահին պատասխանատվություն ստանձնելու խիզախությունը։ Սրտանց ուզում եմ, որ իսկական տղամարդուն ու նաև սպային արժանի Ձեր այդ քայլը ոչնչով չմթագնվի։

Ուզում եմ հունվարի մեկին նորից կարողանալ դիմել Ձեզ որպես Արցախի Նախագահի…

Մեծարգո պարոն Նախագահ, ընդունեք խնդրեմ խորին հարգանքիս հավաստիքը։ Թող ամենակալ Տերն ուժ և իմաստնություն պարգևի Ձեզ։ Աստծով»։