«Ամենասպասված ու հեքիաթային տոն». սահմանամերձ բնակավայրերի 1100 երեխա, Փաշինյանի և Աննա Հակոբյանի հրավերով, եղել են «Երևան պարկ»–ում (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանամերձ բնակավայրեր ունեցող 8 մարզի շուրջ 1100 երեխա դեկտեմբերի 24-ին հրավիրվել է «Երևան պարկ»:
«Ամենասպասված ու հեքիաթային տոնի` Ամանորի շունչը այգում անսպառ էր: Երեխաները մի քանի ժամ իրենց զգացին սիրելի մուլտֆիլմերի ու հեքիաթների մի մասը:
Խաղասրահներ, ատրակցիոններ, երգ ու պար, հյուրասիրություն. երեխաների օրը դարձել է իրական տոն: Միջոցառմանը մասնակցում են 8 մարզի բոլոր սահմանամերձ բնակավայրերի 7-րդ դասարանի երեխաները: Տոնական օրը երեխաների համար կազմակերպվել է ՀՀ վարչապետի ֆոնդի միջոցներով»,- ասված է Աննա Հակոբյանի կայքի հրապարակման մեջ: