Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

«Փաստ». Մոսկվան ակտիվացնում է ջանքերը. ուշագրավ ֆորում է տեղի ունեցել

«Փաստ» թերթը գրում է.

«Չնայած վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն ավերվում են, և պետական մակարդակով ուղղակի բոյկոտվում են Ռուսաստանի հետ առնչություն ունեցող բազմաթիվ առանցքային և ներկայացուցչական միջոցառումներ, օրեր առաջ բավական տպավորիչ իրադարձություն է արձանագրվել։ Ի մասնավորի, օրերս Մոսկվայում տեղի է ունեցել «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումը։ Միջոցառումը, ըստ տարածված տեղեկատվության, միավորող հարթակ է դարձել Ռուսաստանի և Հայաստանի հասարակական կարծիքի առաջնորդների համար, որոնք գործունեություն են իրականացնում քաղաքականության, կրթության, մշակութային-հումանիտար համագործակցության և ԶԼՄ-ների ոլորտներում:

«Փաստի» տեղեկություններով, ֆորումի մասնակիցների ցանկը բավական ներկայացուցչական է եղել. ներկա են եղել Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ Պյոտր Տոլստոյը, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Ռուսհամագործակցության (Ռուսական տուն) ղեկավար Եվգենի Պրիմակովը, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը և հարյուրավոր այլ մասնակիցներ թե՛ Ռուսաստանի տարբեր նահանգներից, թե՛ Հայաստանից:

Համաժողովի մասնակիցներին և կազմակերպիչներին ուղերձ է հղել նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա ուղերձում մասնավորաբար նշել է, որ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները ամրության փորձություն են անցնում՝ այդ հարաբերություններում սեպ խրելու Արևմուտքի ջանքերի ֆոնին: Ուշագրավ է, որ Լավրովը շեշտել է Ռուսաստանի և Հայաստանի հանրային կարծիքի նոր առաջնորդների ի հայտ գալը խթանելու անհրաժեշտությունը:

Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասել է, որ Հայաստանի իշխանությունները սխալ գործողություններ են կատարում ընդդեմ հայ ժողովրդի և մանրամասն ներկայացրել է այն վտանգները, որոնք ի հայտ կգան, եթե Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները վատթարանան: Նա միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի ՀՀ անվտանգությունը, քանի որ դա բխում է նաև հենց ՌԴ ռազմավարական շահերից։ Ելույթ է ունեցել նաև այս նախաձեռնության հեղինակը` «Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ Մհեր Ավետիսյանը։

«Մենք անելու ենք հնարավորը` հայ-ռուսական հարաբերությունները ճիշտ, բարեկամական և փոխադարձ շահավետ մակարդակի բարձրացնելու համար, այդ թվում` ժողովրդական դիվանագիտության միջոցով»,-ասել է Ավետիսյանը, ով վերջին շրջանում բավական ակտիվ գործունեություն է ծավալում հայ-ռուսական հարաբերությունների դաշտում: Ի դեպ, «Փաստի» տեղեկություններով, ֆորումի անցկացման հաջորդ վայրը լինելու է Երևանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում