Իրանի և Ադրբեջանի սահմանին նոր տարանցիկ անցակետ կբացվի
Ադրբեջանա-իրանական պետական հանձնաժողովի համանախագահներ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Ադրբեջանում Իրանի դեսպանատունը։
Կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում Իրանի և Ադրբեջանի սահմանի Աստարա հատվածում նոր տարանցիկ անցակետ բացել։