Հայրենական մեծ պատերազմի վետերան Գուրգեն Իվանյանը նշել է ծննդյան 100-ամյակը
Հայրենական մեծ պատերազմի վետերան Գուրգեն Իվանյանը նշել է ծննդյան 100-ամյակը: Հայտնում են Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունից։
Նրան շնորհավորելու էր եկել հարյուր մարդ, այդ թվում՝ ՌԴ դեսպանատնից, վետերանների միավորումից և Ռուսական տնից։
Հայրենական մեծ պատերազմի վետերանը ունի երեք երեխա, մեծացնում է ծոռներին։ Իվանյանին շնորհվել են շքանշաններ Հայրենական պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար և այլ պարգևներ:
Երևանում Ռուսական տանը վետերանի համար տոն էին կազմակերպել «Անմահ գունդ» շարժումը՝ մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման աջակցությամբ: