Սիրիական բանակը գրավել է ռազմավարական կարևոր գյուղ
Սիրիայի բանակը Սիրիայի Հալեպ նահանգում ապստամբներից գրավել է ռազմավարական կարևոր գյուղ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով պետական հեռուստաընկերությանը:
Ազատագրված գյուղը կոչվում է Ալ-Թամուրա, այն գտնվում է երեք քաղաքների հարակից բարձունիքն, որոնք վերջին շրջանում գնդակոծվում էին:
Իսկ թե ինչ ապստամբական խմբավորումներ են եղել Ալ-Թամուրում, չի հստակեցվում: