Քասախում անհայտ պատճառներով հեռացվել են աղբարկղերը, գոյացել է մեծ աղբակույտ․ ecolur
Կոտայքի մարզի Նաիրի (Եղվարդ) խոշորացված համայնքի Քասախ գյուղում «Կարմիր Խաչի» կազմակերպության հարակից տարածքից անհասկանալի պատճառով հեռացվել են աղբարկղերը, որոնք արդեն մեկ ամսից ավելի է՝ չեն վերադարձվում․ այս մասին ԷկոԼուրին ահազանգել են քաղաքացիները:
«Աղբը կուտակվում է, ցրվում տարածքով մեկ, այն տարածում են շները, մարդիկ աղբը նետելու տեղ չունեն», - նշել է բնակիչներից մեկը։
Քաղաքացին հայտնել է, որ դեռևս 6 ամիս առաջ դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ աղբահանության առանձին տարաներ մատակարարելու խնդրանքով: «Պատասխան եմ ստացել, որ կլուծեն իմ խնդիրը, սակայն որևէ քայլ չի ձեռնարկվել»,- նշել է նա։