Սպիտակ տունը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու մտադրության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է հրամանագիր ստորագրել ֆինանսական ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ Սպիտակ տան մամուլի ծառայությանը հղումով։
Կան նաև հաղորդումներ Վաշինգտոնի սպառնալիքների մասին՝ ամբողջ աշխարհում բանկերին անջատելու ամերիկյան ֆինանսական համակարգից՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները խախտելու համար:
Դեկտեմբերի 20-ին ԱՄՆ-ը թարմացրել է հակառուսական պատժամիջոցների ցանկը։
Նախկինում պատժամիջոցների տակ հայտնված միլիարդատեր Էվենն ասել էր, որ չգիտի՝ ինչպես գոյատևել Լոնդոնում։