ՆԱՏՕ-ն ուղիներ է փնտրում Ուկրաինային օգնելու համար
ՆԱՏՕ-ի անդամները կարող են փոփոխել երրորդ երկրների հետ գործող համաձայնագրերը՝ Ուկրաինային ռազմական աջակցությունն ավելացնելու համար։ Այս մասին DPA-ին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն, որպես ամբողջություն, կարիք ունի պաշտպանական արտադրության ավելացման՝ Ուկրաինային ավելի լավ օգնելու և իրեն ավելի լավ պաշտպանելու համար:
Մասնավորապես, Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է արել ստուգել, թե արդյոք ուկրաինական պետությունը կարող է ավելի շատ զինտեխնիկա ձեռք բերել երրորդ երկրների հետ գոյություն ունեցող պայմանագրերի փոփոխության միջոցով։
Որոշ ժամանակ առաջ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ ԱՄՆ Կոնգրեսը կարող է հաստատել Ուկրաինային նոր օգնություն տրամադրելը հունվարի 9-ից հետո ցանկացած օր՝ Սուրբ Ծննդյան տոներից հետո։