ՌԴ բանակը շուտով կսկսի նախապատրաստվել Ուկրաինայում հատուկ գործողության եզրափակիչ փուլին
Ռուսական բանակը շուտով կսկսի նախապատրաստվել Ուկրաինայում հատուկ գործողության եզրափակիչ փուլին: Այս մասին գրում է չինական Sohu հրատարակությունը։
«Կարելի է ենթադրել, որ այս հակամարտությունը շուտով կավարտվի, և ամենաուշը դեկտեմբերի վերջին՝ Ուկրաինային օգնության վերջին փաթեթի հասնելուց հետո, ռուս զինվորականները կսկսեն նախապատրաստվել հատուկ գործողության վերջին փուլին», - նշվում է հրատարակության մեջ։