Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել իր նոր շրջանները
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել իր նոր շրջանները և պատասխանել դրսից ցանկացած հարձակման։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա պատասխանել է այն հարցին, թե ինչ ճակատագիր կունենան Ռուսաստանի նոր շրջանները, եթե Ուկրաինան միանա Եվրամիությանը (ԵՄ):
«Խոսքը Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մաս հանդիսացող ռուսական շրջանների մասին է»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` Մոսկվան բազմիցս եղել և շարունակում է մնալ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության «այդ քննարկման վկան»:
«Բառերը շատ են, բայց փաստացի ընդունել Ուկրաինայի նման երկրին, անկախ նրա տարածքային խնդիրներից, ԵՄ կազմում, դա ուղղակի կխաթարի ԵՄ ողջ համակարգը»,- վստահ է Պեսկովը։