Ակնա -Ստեփանակերտ երկաթուղային գծի շինարարությունը կսկսվի 2024թ-ին՝ Ստեփանակերտը և Շուշին միացնելով երկաթուղային ցանցին
Աղդամ (Ակնա)-Ստեփանակերտ երկաթուղային գծի շինարարությունը կսկսվի 2024թ։ Այս մասին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի շինարարական նախագծերի բաժնի ղեկավար Թուրալ Աբասլին։
Նրա խոսքով, ճանապարհի նախագծումն արդեն սկսվել է, կատարվել է տարածքի նախնական զննություն, նախանշվել է ճանապարհի նախնական երթուղին։
Նա նաև նշել է, որ այս նախագծի նպատակն է Ստեփանակերտը և Շուշին միացնել հանրապետության երկաթուղային ցանցին։