Նազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետՃապոնիայում արևահարման հետևանով մեկ շաբաթում 45 մարդ է մահացելՔՊ-ականներից ովքեր են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներ
Արհեստական բանականությամբ ֆեյք հոգևորականնե՞ր են ստեղծում. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը զգոնության կոչ է արել
Երևանում տղամարդը սպանել է ծանոթին, ապա փորձել ներկայացնել որպես հանկարծամահությունԵրբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան ԴումիկյանԴատախազությունը ներկայացրել է, թե ինչ են ուզում բռնագանձել Գագիկ ԽաչատրյանիցԻսրայելը շարունակում է հարվածներ հասցնել ԼիբանանինԻնչ է պահանջում դատախազությունը բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանը ընտրվել է առողջապահական հանձնաժողովի նախագահի թեկնածու (տեսանյութ)ՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ հայտնաբերվել են հետախուզվողներ, քերական հակում ունեցող անձինք
Ինչ է պահանջում դատախազությունը բռնագանձել Գագիկ Ծառուկյանից
Ասում են բոլոր ծառերը պետք է կտրենք, որ այստեղ կոյուղի քաշենք. բնապահպանը ահազանգում է ապօրինի հատած ծառերի մասին (տեսանյութ)Իրանը ծրագրում է զինված հարձակումներ իրականացնել Իսրայելի տարածքներումԱնոմալ շոգեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
Դանիել Իոաննիսյանը Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հաղորդում է ներկայացրել դատախազություն
Որ կարգալույծ քահանան է Վեհափառի փոխարեն օրհնելու ԱԺ անդրանիկ նիստը (տեսանյութ)
Երկրապահն իմ կյանքն ա. Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ–ի հնարավոր լուծարման մասին (տեսանյութ)Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ ՀարությունյանԳեղաշենում «Օպել» է այրվել
Զելենսկին հայտարարեց Ռուսաստանում նավթավերամշակման գործարանների և ռազմական օբյեկտների վրա մի շարք հարվածների մասին
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ
Սպորտ

FAF-ը ՀՖՖ նախագահի ընտրություններում չի աջակցում թեկնածուներից և ոչ մեկին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջիկա ընտրությունում նախընտրելի թեկնածու չունի։ FAF-ը հանդես է եկել հայտարարությամբ։

«FAF-ը 2023-ի ՀՖՖ նախագահի ընտրություններում չի աջակցում թեկնածուներից և ոչ մեկին։

Արմեն Մելիքբեկյան

ՀՖՖ նախագահի 2019 թվականի արտահերթ ընտրություններին` աջակցություն հայտնելով Արմեն Մելիքբեկյանին, որը Ռուբեն Հայրապետյանի աջակցությունը վայելող թեկնածու Թովմաս Գրիգորյանի միակ այլընտրանքն էր, մեծ սպասումներ ունեինք ֆուտբոլի զարգացման նրա ծրագրերից ու գաղափարներից։ Լիահույս էինք, որ ֆուտբոլում տեղի են ունենալու այն ռեֆորմներն ու համակարգային փոփոխությունները, որոնց սպասել էինք երկար տարիներ։ Հատկապես ոգևորիչ էր մասսայական և մանկապատանեկան ֆուտբոլին ուղղված ծրագրերը։

Տարիների ընթացքում փորձել ենք տարբեր դիտարկումներով, առաջարկներով, բանավեճերով նպաստել ծրագրերի կայացմանը՝ հասկանալով փոփոխությունների ծավալները, հնարավոր բարդությունները, հին համակարգի դիմադրությունը։ Արթուր Վանեցյանի կարճ պաշտոնավարումով ունեցանք համոզմունք, որ ՀՖՖ նախագահը՝ իր թիմի հետ միասին, պետք է աշխատի ամբողջական շրջան, հնարավորություն ունենա ծրագրերը ի կատար ածելու, նաև ընթացիկ հնարավոր սխալներն ուղղելու, առաջին իսկ անհաջողություններից ՀՖՖ նախագահի փոփոխությունը ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում։

Պաշտոնավարման ամբողջական շրջանից հետո կարող ենք արձանագրել հայկական ֆուտբոլի տարբեր ոլորտներում որոշակի դրական և բացասական տեղաշարժերի մասին։ Վերջապես ունեցանք պայքարող հավաքական, հաջողվեց ուժեղ հայազգի ֆուտբոլիստներին, լավ որակումով մարզչի ներգրավել մեր թիմ։ Այս ընտրանու շնորհիվ տարվա ընթացքում ունեցանք ուրախանալու և հպարտանալու շատ պահեր, այս հավաքականը սիրվեց հայ երկրպագուի կողմից։

Սակայն այս հաջողությունները համարում ենք լոկալ և ոչ բավարար։ Կարծում ենք, որ ինչ-որ մի պահից ՀՖՖ նախագահը շեղվեց իր ուղեծրից։ Համակարգային փոփոխությունները, սպասված ռեֆորմները և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման դժվարին ճանապարհը փոխարինելով ազգային հավաքականի արագ հաջողության հասնելու հետ։ Դա է վկայում Նորվեգիայի հավաքականից ջախջախիչ պարտությունից հետո արված հայտարարությունը՝ մեկ նպատակ Եվրո-2024 խորագրով։ Հիմնական աշխատանքներն ուղվեցին արագ արդյունքի ապահովմանը, բայց որի հաջողությունն ու ուրախությունը, ինչպես համոզվել ենք բազմիցս, ընդամենը ժամանակավոր է։ Հավաքականի բազմամյա ավագ` Հենրիխ Մխիթարյանը դադարեցրեց ելույթները ազգային հավաքականում։ Ժամանակի հետ մեր հորդորներն ու դիտարկումները սկսեցին լսելի չդառնալ, իսկ վերջին ակորդն առանց երկրպագուների հետ քննարկման ազգային հավաքականի տնային խաղերի տոմսերի գների անտրամաբանական և չհիմնավորված բարձրացումն էր՝ իբրև պայքար սև շուկայի դեմ։

ՀՖՖ նախագահի կողմից ներկայացված 4 տարիների հաշվետվությունում նշված հաջողություններն ու թվերը կարծում ենք հեռու են հայ ֆուտբոլասերի սպասելիքներից, նույնիսկ հաշվի առնելով այդ տարիների ընթացքում համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունները։ Տարբեր ոլորտների զարգացումը, ծրագրերի հաջողությունները, երեխաների մարզումների, ֆուտբոլի ակադեմիայի էֆեկտիվության բարելավումը, տարբեր տարիքային մեր թիմերի արդյունքները և այլն պետք է տեսանելի և զգալի լինեին հայ ֆուտբոլասերների և հասարակության համար, այլ ոչ դրանց մասին տեղեկանայինք հոլովակի միջոցով։

Արազ Օզբիլիս

Արազը մեզ՝ երկրպագուներիս համար ոսկե սերնդի ամենասիրելի ֆուտբոլիստներից է։ Սիրված է ոչ միայն ֆուտբոլային այլ նաև մարդկային որակների համար։ Արազի հետ տեղի ունեցած հանդիպմանը ողջունել ենք նրա քայլերը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում խաղադաշտ կառուցելու, ֆուտբոլային ակադեմիա հիմնելու փորձերի, ֆուտբոլիստի կարիերայից հետո Հայաստանում ֆուտբոլային գործունեություն ծավալելու կապակցությամբ։ Միևնույն ժամանակ հայտնել ենք, որ տեղի ունեցող պրոցեսները, որոնցում իրեն փորձում են ներգրավել և իրեն առաջադրող կողմի մղումները վստահելի չեն։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՖԱՖ-ը ՀՖՖ նախագահի 2023 թվականի ընտրություններում չի աջակցում թեկնածուներից ոչ մեկին»։

ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։

Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունն առաջադրել է «Անի» ակումբը, որի նախագահը Խորեն Հովհաննիսյանն է։ Արաս Օզբիլիզի թեկնածությունն առաջադրել է «Ուրարտու» ակումբը, որի նախագահը Ջևան Չելոյանցն է։