Պակիստանը հարվածեր է հասցրել Աֆղանստանին. կան զոհերԱվտոմեքենայում հայտնաբերվել է նաև 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինՈրոշ անձանց ավտոմեքենաների դիմային անիվների ամրացման բոլտերը, անհայտ հանգամանքներում, թուլացվում են և նույնիսկ պակասում են․ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հրավիրում է իրավապահների ուշադրությունըՈւժգին երկրաշարժ Չինաստանում. կան տասնյակ վիրավորներՋրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինըԵրևի նաև կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման և այդ մասին հայտարարություններ չանել. ԱբրահամյանԻսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ է. Թուրքիայի ԱԳՆ
Առեղծվածային ու ողբերգական դեպք` Արարատի մարզում. մեքենայում 3 մարդու կիսամոխրացած մարմին են հայտնաբերել
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջանում և 9 մարզումՀունաստանի կենտրոնական հատվածում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ ներգրավվել է ավելի քան 50 հրշեջԻրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է անում հեռու մնալ ԱՄՆ-ից Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական գերիներ են փոխանակելՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոնՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ ՍուրենյանՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1430-իԻսրայելի ՊԲ-ն պատրաստվում է երկարատև մնալ Լիբանանի անվտանգnւթյան գոտում․ ԿացՔաջարանի թունելի շինարարարության մեկնարկին ներկա է եղել Իրանի փոխնախագահը. այն կտեւի 6 տարիՍերբիայի նախագահը հրաժարական կտա առաջիկա շաբաթներինԿրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունըԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն էԳՇ պետը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանըԳեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենԲռնությանը ԱՄՆ-ը պատասխանելու է բռնությամբ․ Վենս6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումՆոր համաձայնագրով Իսրայելը փուլ առ փուլ դուրս կբերի իր զորքերը ԼիբանանիցԵՄ-ն 100 մլն եվրո է հատկացնում Լիբանանին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակովՄկրտչյանի առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի ժառանգության կարևոր մասն են կազմումՍլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանըՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունըԳլխավոր դատախազություն. Ընտրությունների և նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ 423 հաղորդում է ստացվել«Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականՔարոզարշավին ուսուցիչների մասնակցության սակավաթիվ դեպքերին տրվել է օպերատիվ արձագանք. ՔՊ-ական (տեսանյութ)Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ BloombergԻշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամԻնքնաթիռը բախվել է Պեկինի ամենաբարձր շենքինՀետամուտ ենք լինելու Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատմանը․ «ՀայաՔվե»ԿԸՀ-ն մերժում է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան (տեսանյութ)Ինչո՞ւ էր ուսանող տարիներին մեկնում Թուրքիա. պատառիկներ՝ Ռուբեն Ռուբինյանի կենսագրությունիցԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերինԳերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի (տեսանյութ)Շվեդ նախարարը 3 ամսական երեխայի հետ է ներկայացել ԵՄ նիստի. նորածինը մոր ելույթի ժամանակ լացել է (տեսանյութ)Մոտ 25 տոննա սննդամթերք է ոչնչացվել (տեսանյութ)Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. ՕրբելյանԿոնգոյում ավելանում են էբոլայից մահացածների թիվըԱրդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Հաց բերողի» մասինՀՀ մեծամասնությունը ՔՊ-ին ձայն չի տվել՝ դուրները գա-չգա, խփեն իրենց պատերով, չգիտեմ՝ ինչեր խոսեն, դա այդպես է
Փամբակ գետում տղամարդու դի հայտնաբերելուց հետո, նաև ավտոմեքենա են հայտնաբերել
Ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մաhվшն կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Հասարակություն

Կատաղությունն ունի գրեթե 100 տոկոս մահաբերություն. որոնք են կանխարգելիչ գործողությունները

Չնայած 1885 թվականից կատաղության դեմ պատվաստանյութի առկայությանը, այսօր էլ ամեն տարի կատաղություն հիվանդությունից տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում, առավելապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Այս մասին գրում է ԵՊԲՀ կայքը։ 

Վերջին շրջանում Հայաստանում շների հարձակումների դեպքերը բավականին հաճախադեպ են, իսկ վերջերս արձանագրված երիտասարդ կնոջ մահը, որի համար պատճառ էր հանդիսացել ամիսներ առաջ շան կծելու միջադեպը, հիմք հանդիսացավ մեկ անգամ ևս անդրադառնալու կատաղություն հիվանդությանը, դրա կլինիկային և նման դեպքերում անհրաժեշտ կանխարգելիչ գործողություններին:

Կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Հիվանդությունն ունի 100% մահաբերություն: Այն ընթանում է սուր նյարդաբանական ախտանիշների համակցությամբ՝ գերակտիվության դրսևորմամբ կամ կաթվածահարման ախտանիշների համակցությամբ, բնորոշ է՝ ջրավախություն, լուսավախություն, զարգանում է շնչառական անբավարարություն, կոմա և մահ:

Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և շտեմարան են գիշատիչ կենդանիները` չղջիկները, առնետները, գայլերը, աղվեսները, նաև ընտանի կենդանիները` շները, կատուները և այլն:

Վարակը կենդանուց մարդուն է փոխանցվում հիվանդ կենդանու հետ անմիջական շփման միջոցով (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, ճանկռելու, նաև վարակված կենդանու թքի միջոցով` անմիջական շփման դեպքում և այլն): Հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը 10-ից 90 օր է, հազվադեպ` մինչև 1 տարի, և պայմանավորված է կծած տեղով (գլուխը, դեմքը, պարանոցը, ձեռքի մատները, սեռական օրգանները կծելիս այդ տևողությունը կարճ է, իսկ իրանը, ոտքը կծելիս` երկար) և այլ գործոններով, ինչպիսք են` տուժածի տարիքը, կծող կենդանու տեսակը, վերքի մեծությունը և խորությունը, վերքի մեջ ներթափանցած հարուցիչի քանակը:

Կատաղություն հիվանդությունը սպեցիֆիկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները բուժառուի կյանքը փրկելու միակ յուրահատուկ միջոցն են:

Կատաղության դեմ պատվաստանյութը կանխում է հիվանդության զարգացումը 96-98%-ով: Սակայն, պատվաստումը նվազ արդյունավետ է, եթե ներարկումները սկսել են իրականացնել կծելու պահից 14 օր և ավելի անց: Հակամարմինները ի հայտ են գալիս պատվաստումները սկսելուց հետո 2 շաբաթ անց՝ հասնելով առավելագույնի 30-40 օր հետո:

Կանխարգելիչ գործողություններն են՝

  • պահպանել ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կարգը
  • չգնել և չխնամել շներ առանց անասնաբույժի տեղեկանքի` կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ
  • կենդանու կողմից հարձակման ենթարկվելու կամ կծվածքի դեպքում անհրաժեշտ է կատարել կծած հատվածի առաջնային մշակում օճառաջրով, այնուհետև՝ յոդի սպիրտային խիտ լուծույթով և անհապաղ դիմել բժշկի /ոչ ուշ քան 72 ժամվա ընթացքում/
  • հնարավորության դեպքում հսկողության տակ պահել կծող կենդանուն՝ 7-10 օրվա ընթացքում