Միրզոյանը ցավակցել է Պրահայում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ
Խորապես վշտացած եմ Պրահայի Կարլի համալսարանում տեղի ունեցած ողբերգական հրաձգության լուրից, X-իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա ցավակցել է զոհվածների ընտանիքներին և ընկերներին, մաղթել տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
«Հայաստանը համերաշխ է բարեկամ չեխ ժողովրդի հետ», - գրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։