Դեկտեմբերի 26-ին ԱԺ այգու դռները կբացվեն փոքրիկների համար (տեսանյութ)
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ից խորհրդարանի բակը կվերածվի հեքիաթի:
Այդ օրը կրկին փոքրիկների համար մի քանի ժամով կբացվեն ԱԺ այգու դռները, որտեղ հյուրերին կդիմավորեն ամենատարբեր ու սիրելի հերոսները, չարաճճի Գրինչը, ամենաբարի էլֆերն ու, իհարկե, Ձմեռ պապը:
Ծրագրում՝
փուչիկներից կերպարների պատրաստում,
պղպջակներով շոու,
մրցութային խաղեր տարբեր տարիքի երեխաների համար,
ինչպես նաեւ տաք ու համեղ հյուրասիրություն:
Մուտքն ազատ է բոլորի համար: